
- 16 Սեպ
- 2024
«Մի՛ ունեցիր 100 ընկեր, այլ ունեցիր քո թանգարանը». համալսարանում բացվեց ՀՌՀ թանգարանը
Հյուրերին ներկայացվեց ՀՌՀ թանգարանի մասին պատմող տեսանյութ, որում բուհի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը խոսեց բուհի կազմավորման պատմության և բուն թանգարանի ստեղծման գործընթացի մասին։
ՀՌՀ օրվա տոնակատարության շրջանակներում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ ՀՌՀ թանգարանի հանդիսավոր բացումը։ Կարմիր ժապավենը կտրելու արարողությանը ներկա էին ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը, Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական-ներկայացուցիչ Մաքսիմ Սելեզնյովը և Հայաստանում Ռուսական տան (Ռոսստորուդնիչեստվո) տեղակալ Վիկտորյա Դերիպասկոն։
Միջոցառման հյուրերին ներկայացվեց ՀՌՀ թանգարանի մասին պատմող տեսանյութ, որում բուհի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը խոսեց բուհի կազմավորման պատմության և բուն թանգարանի ստեղծման գործընթացի մասին։

Մենք հավաքել ենք շատ հետաքրքիր նյութեր, քանի որ յուրաքանչյուր լուսանկար թաքցնում է իր յուրահատուկ պատմությունը։ Ցավով ենք գիտակցում, որ կատարվածի մեծ մասը հնարավոր չէ վերադարձնել, բայց հպարտությամբ ենք փայփայում մեր անցյալի հիշողությունները և հույս ունենք պայծառ ապագայի վրա»,- ասաց պրոֆեսոր Սանդոյանը:
Թանգարանում ներկայացված են այնպիսի հետաքրքիր ցուցանմուշներ, ինչպիսիք են համալսարանի ղեկավարության առաջին համակարգիչը և հեռախոսը, ՀՌՀ-ի դրոշը, որը եղել է Արարատ լեռան գագաթին, առաջին ռեկտորի աթոռը և այլ կարևոր ցուցանմուշներ։