event

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի հայկական բաժին ընդունված դիմորդների համար

  • 24 Հուլիս , 2024
ՀՌՀ ընդունված բոլոր դիմորդները պետք է  լրացնեն իրենց տվյալները հետևյալ հղումով` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdpvxr5P0VnTIM1f0km-kxo6BbgjuuRBIzO8u_FJRAPINWJQw/viewform?pli=1
 
Լրացնելուց 5 աշխատանքային օր հետո․

ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ ընդունված դիմորդներն իրենց փաստաթղթերը պետք է ներկայացնեն ցանկացած աշխատանքային օր՝ սույն թվականի օգոստոսի 1-ից մինչև 5-ը ժամը 10:00-ից 15:00-ը և կնքեն պայմանագիր:
ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳ ընդունված դիմորդները  պետք է վճարեն մեկ կիսամյակի վարձը և ներկայացնեն փաստաթղթերը ցանկացած աշխատանքային օր՝ սույն թվականի օգոստոսի 1-ից մինչև 20-ը ժամը 10:00-ից 15:00-ը:  

Վճարն անհրաժեշտ է իրականացնել համալսարանի հաշվեհամարին՝ №2480100103250010, «Արդշինբանկ» ՓԲԸ  կամ վճարել մեր կայքի միջոցով (վճարելիս անհրաժեշտ է նշել վճարման նպատակը՝  ընտրելով համապատասխան ինստիտուտը, հայկական բաժանմունք, բակալավրիատ, մասնագիտությունը, այնուհետև անձնական տվյալները):
 
Եթե պայմանագիրը կնքելու պահին դիմորդի 18 տարին չի լրացել, ապա ազգականներից որևէ մեկի ներկայությունը պարտադիր է:
 
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն է՝
1. Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով)
2. Միասնական քննության արդյունքները (վկայագիր)
3. Լուսանկար (3x4 սմչափսի) – 4 հատ 
4. Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը 1 օրինակից)
5. Կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը 1 օրինակից)
6. Արտոնություններից  օգտվելու՝ դեպքում համապատասխան փաստաթղթեր (բնօրինակը և պատճենը 1 օրինակից):