event

Ռուս-հայկական համալսարանը (ՌՀՀ) հայտարարում է մրցույթ պրոֆեսորի և դոցենտի պաշտոնների համալրման համար

  • 12 Փետրվար , 2026
Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի փետրվարի 12-ից մինչև մարտի 25-ը ներառյալ՝ հետևյալ հասցեով․
ք. Երևան, Հովսեփ Էմինի փող. 123, Ռուս-հայկական համալսարան, 2-րդ հարկ, 211 սենյակ (Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտ)։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

· մրցույթին մասնակցելու դիմում,
· անձնական տվյալների մշակման համաձայնություն,
· անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ID քարտ, սոցիալական քարտ),
· գիտամանկավարժական գործունեության մասին հաստատող տեղեկանք,
· կադրերի հաշվառման անձնական թերթիկ 3×4 չափի լուսանկարով,
· ինքնակենսագրություն կամ ռեզյումե (CV),
· բարձրագույն կրթության դիպլոմ(ների) պատճեն(ներ),
· գիտական աստիճանի և գիտական կոչման առկայությունը հաստատող փաստաթղթերի պատճեններ,
· հրապարակված գիտական և ուսումնական աշխատանքների ցանկ՝ հաստատված հաստատության գիտական քարտուղարի կամ այլ պատասխանատու անձի կողմից,
· սանիտարական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
· զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
· պահանջներին համապատասխանող այլ փաստաթղթեր։
 

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ (012) 26-04-19 հեռախոսահամարով: