- 22 Մայ
- 2024
ՀՌՀ-ն և Amio Bank-ն ամրապնդում են համագործակցությունը
"Amio Era" բարեգործական ծրագրի շրջանակում Հայ-Ռուսական համալսարանը հուշագիր կնքեց Amio Bank-ի հետ։
"Amio Era" բարեգործական ծրագրի շրջանակում Հայ-Ռուսական համալսարանը հուշագիր կնքեց Amio Bank-ի հետ։ Փաստաթուղթը ստորագրեցին ՀՌՀ ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Մարինա Խաչատրյանը և Amio Bank-ի կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Հակուին։
Հուշագրի նպատակն է զարգացնել մարդկային կապիտալը, բարձրացնել կրթական ծառայությունների մատչելիությունը, խրախուսել սոցիալապես անապահով խմբերի հաջողակ ուսանողներին և այլն։
Կրթաթոշակը տրամադրելու համար մրցույթ կհայտարարվի առաջինից երրորդ կուրսերի ուսանողների համար։ Ակադեմիական բարձր առաջադիմություն ունեցող դիմորդները կկարողանան բանկից փոխհատուցում ստանալ մեկ տարվա ուսման համար, ինչպես նաև ապագայում Amio Bank-ում աշխատելու հնարավորություն։
Թարգմանեց՝ Արուս Մելիքյանը
("Լրագրություն", III կուրս)