- 12 Փետ
- 2026
Eqwefy ներդրումային ֆինտեխ հարթակի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը բաց դասախոսություն կարդաց ՌՀՀ-ում
Դասախոսության ընթացքում նա խոսեց ստարտափի զարգացման ճանապարհի մասին՝ գաղափարից մինչև աճող բիզնես:
Eqwefy ներդրումային ֆինտեխ հարթակի համահիմնադիր և գլխավոր տնօրեն, Հարվարդի համալսարանի շրջանավարտ Սամսոն Ավետյանը փետրվարի 11-ին հանդես եկավ «Ստարտափներ՝ ուղի, յուրահատկություն, ֆինանսներ» թեմայով բաց դասախոսությամբ։
Դասախոսության ընթացքում նա խոսեց ստարտափի զարգացման ճանապարհի մասին՝ գաղափարից մինչև աճող բիզնես՝ անդրադառնալով հիմնական փուլերին և ֆինանսական կարևոր հարցերին, մասնավորապես ներդրումների ներգրավմանը և աճի պլանավորմանը։
Սամսոն Ավետյանի խոսքով՝ ստարտափի գործարկման փուլում առաջնայինը արտադրանքն է։ Միևնույն ժամանակ, ինչպես նշեց բանախոսը, ամենակարևորը ոչ թե առաջին իսկ օրվանից կատարյալ աշխատող լուծում ունենալն է, այլ այն, որ գոյանան օգտատերեր, որոնց համար արտադրանքը արդեն իսկ արժեք է ներկայացնում։ Սկզբնական փուլում անհրաժեշտ է ստեղծել արտադրանքի բազային տարբերակը և սկսել ստանալ օգտատերերի արձագանքը։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ՌՀՀ-ի կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։







