- 06 Հու
- 2023
ՀՌՀ-ն և Պեկինի համալսարանը խորացնում են համագործակցությունը
Հայ-Ռուսական համալսարանի կրթական ծրագրերը մանրամասն ներկայացրել են ՀՌՀ-ի Բիզնես դպրոցի մենեջեր Սաթենիկ Թորոսյանը, ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Վիկտորիա Առաքելովան և ՀՌՀ-ի Չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավար Նաիրա Գրիգորյանը։
Հայ-Ռուսական համալսարանի և Պեկինի օտար լեզուների համալսարանի աշխատակիցները հունիսի 28-ին անցկացրել են օնլայն-հանդիպում և քննարկել համագործակցության հեռանկարները։ Հանդիպումը նախաձեռնել են ՀՌՀ-ի Չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավար Նաիրա Գրիգորյանը և Պեկինի օտար լեզուների համալսարանի դասախոս Տաո Հուանը։
«Մենք քննարկել ենք ՀՌՀ-ում չինացի ուսանողների ուսումնառության համար անհրաժեշտ բազայի ստեղծման հնարավորությունները, ինչպես նաև ակադեմիական փոխանակման ծրագրերը չինացի պրոֆեսորների հետ»,- նշել է Նաիրա Գրիգորյանը։
Հայ-Ռուսական համալսարանի կրթական ծրագրերը մանրամասն ներկայացրել են ՀՌՀ-ի Բիզնես դպրոցի մենեջեր Սաթենիկ Թորոսյանը, ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Վիկտորիա Առաքելովան և ՀՌՀ-ի Չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավար Նաիրա Գրիգորյանը։
Իր հերթին՝ տիկին Տաո Հուանը ներկայացրել է բովանդակալից զեկույց իրենց համալսարանի գործունեության վերաբերյալ: Հանդիպման արդյունքներով կողմերը ձևավորել են միջազգային մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ չափորոշիչները և հայտի բովանդակությունը, և ցանկացողները (ուսանողները և նրանց ղեկավարները) կարող են լրացնել առցանց դիմում-հայտը։
«ՀՌՀ-ի ուսանողները և դասախոսներն արդեն հիմա կարող են մասնակցել տարբեր օլիմպիադաներին և միջազգային մրցույթներին ու հնարավորություն ստանալ մեկնելու կարճաժամկետ պրակտիկաների և ստանալ կրթաթոշակներ՝ չինական լավագույն բուհերում անվճար սովորելու համար։ Համագործակցությունը մեզ հնարավորություն կտա սկսել նոր նախագծեր, պարզեցնել Չինաստանում մագիստրատուրայի ընդունելության գործընթացը։ Մենք ունենք համապատասխան փորձը. մինչև կարանտինային սահմանափակումները, ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները ստացել են կրթաթոշակ՝ չինական բուհերում սովորելու նպատակով»,- վստահեցրել է Նաիրա Գրիգորյանը՝ հավելելով, որ իր ներդրած ջանքերի շնորհիվ Պեկինի օտար լեզուների համալսարանում դասավանդվում է նաև հայերենը (2013թ․-ից)։
Նշենք, որ Պեկինի օտար լեզուների համալսարանը Չինաստանի առաջատար բուհերից է, որտեղ դասավանդվում է 101 օտար լեզուներ, և այն իրավամբ համարվում է Չինաստանում եվրոպական և ասիա-աֆրիկյան լեզվական խմբերի քիչ տարածված լեզուների դասավանդման ամենամեծ մասնագիտացված կենտրոնը: