- 11 Հոկ
- 2026
ՌՀՀ ռեկտորի խորհրդական Մարթա Մելիքսեթյանը մասնակցել է «Եվրասիական ցանցային համալսարան» կոնսորցիումի նիստին
Նիստն անցկացվել է առկա և հեռավար ձևաչափերով՝ համախմբելով ավելի քան 20 համալսարանների ղեկավարների ու ներկայացուցիչների։
ՌՀՀ ռեկտորի կազմակերպչական հարցերով խորհրդական Մարթա Մելիքսեթյանը մասնակցել է «Եվրասիական ցանցային համալսարան» գիտակրթական կոնսորցիումի Համակարգող խորհրդի նիստին, որը կայացել է Բիշքեկում հոկտեմբերին 2-ին։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում գիտատեխնոլոգիական համագործակցության, համատեղ մագիստրոսական ծրագրի զարգացման, ազգային լեզուների թվայնացման և կոնսորցիումին նոր բուհերի միանալու հարցերը։
Մարթա Մելիքսեթյանի խոսքով՝ Եվրասիական ցանցային համալսարանի շրջանակում համագործակցությունը կարևոր նշանակություն ունի բուհերի միջև կապերի ամրապնդման, մասնագիտական փորձի փոխանակման, համատեղ կրթական և գիտական ծրագրերի իրականացման ու ակադեմիական շարժունության զարգացման համար։
Նիստն անցկացվել է առկա և հեռավար ձևաչափերով՝ համախմբելով Ռուսաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Հայաստանի և այլ երկրների ավելի քան 20 համալսարանների ղեկավարների ու ներկայացուցիչների։







