research
  • 17 Հու
  • 2025

ՌՀՀ ուսանողներն ու ասպիրանտները դարձան ՀՀ պետական մրցանակների դափնեկիրներ ՏՏ ոլորտում

    Այս տարի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակների հանձնումը տեղի կունենա նոյեմբերին։

    Հայ-Ռուսական համալսարանի 7 ուսանող և ասպիրանտ հաղթել են «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգև» մրցույթում:
     
    • «Լավագույն բակալավր» (I աստիճան) – Արման Ավետյան
    • «Լավագույն մագիստրանտ» (I աստիճան) – Տիգրան Աղաջանյան
    • «Լավագույն մագիստրանտ» (II աստիճան) – Տաթևիկ Տեր-Հովհաննիսյան
    • «Լավագույն ասպիրանտ» (I աստիճան) – Լևոն Ափինյան
    • «Լավագույն ասպիրանտ» (I աստիճան) – Գիսանե Խաչատրյան
    • «Լավագույն ասպիրանտ» (II աստիճան) – Հռիփսիմե Հովհաննիսյան
    • «Լավագույն ասպիրանտ» (III աստիճան) – Արմեն Սարդարյան
     
    Նշենք, որ «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը» հիմնվել է 2005թ.-ին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության հովանավորությամբ:  Մրցանակները շնորհվում են այն ուսանողներին, որոնք ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ակտիվ են համայնքային ծրագրերում: Այս տարի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակների հանձնումը տեղի կունենա նոյեմբերին։