- 17 Ապր
- 2026
ՌՀՀ-ում կայացավ «Իրավունք և գինի. In vino veritas!» սեմինարը
Մասնակիցները քննարկեցին գինեգործության ոլորտի հիմնական իրավական հարցերը:
«Իրավունք և գինի. In vino veritas!» գիտագործնական սեմինարը տեղի ունեցավ Ռուս-հայկական համալսարանում ապրիլի 17-ին:
Մասնակիցները քննարկեցին գինեգործության ոլորտի հիմնական իրավական հարցերը՝ սկսած գինու՝ որպես քաղաքացիական իրավունքների օբյեկտի կարգավիճակից և արտադրության ու շրջանառության կարգավորումից մինչև մտավոր սեփականության պաշտպանություն, ներդրումային ռիսկեր, թվային հետագծելիություն, ինչպես նաև իրավակիրառման և պատասխանատվության հիմնախնդիրներ գինեգործության ոլորտում։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի և Վ.Ֆ. Յակովլևի անվան Ուրալի պետական իրավաբանական համալսարանի կողմից:







