- 03 Մար
- 2026
ՌՀՀ դոցենտ Նաիրա Իսկանդարյանը համալսարանի գրադարանին նվիրեց իր համահեղինակությամբ հրատարակված մենագրությունը
«Եվրոպական էպիկական ավանդույթը և «Սասնա ծռեր» էպոսը» մենագրությունը հրատարակվել է ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։
Գրքի նվիրատվության օրվա առթիվ Ռուս-հայկական համալսարանի Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նաիրա Իսկանդարյանը համալսարանի գրադարանին նվիրեց իր համահեղինակությամբ հրատարակված «Եվրոպական էպիկական ավանդույթը և «Սասնա ծռեր» էպոսը» մենագրությունը, որը լույս էր տեսել 2024 թվականին։
Սույն հրատարակությունը նշանակալի գիտական ներդրում է համեմատական գրականագիտության և էպոսագիտության բնագավառում՝ բացահայտելով եվրոպական էպիկական ավանդույթի և հայկական հերոսական էպոսի փոխկապակցությունները։ Մենագրությունը հրատարակվել է Հայաստանի Հանրապետության գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։
Նվիրաբերվող մենագրությունը կհամալրի համալսարանի գրադարանի ֆոնդը և կդառնա արժեքավոր աղբյուր հետազոտողների, դասախոսների և ուսանողների համար՝ նպաստելով հումանիտար գիտելիքի հետագա զարգացմանը։






