research
  • 23 Ապր
  • 2026

ՌՀՀ-ում կայացավ բաց դասախոսություն՝ «Հաղորդակցության արվեստը․ ինչո՞ւ քեզ չեն հասկանում, նույնիսկ երբ ամեն ինչ նորմալ ես բացատրում» թեմայով

    TripleA Advisory գլոբալ մեդիացիայի գործակալության հիմնադիր և գլխավոր տնօրեն Սուսաննա Քալանթարյանը Ռուս-հայկական համալսարանում կարդաց բաց դասախոսություն:

    TripleA Advisory գլոբալ մեդիացիայի գործակալության հիմնադիր և գլխավոր տնօրեն Սուսաննա Քալանթարյանը ապրիլի 23-ին Ռուս-հայկական համալսարանում կարդաց բաց դասախոսություն՝ «Հաղորդակցության արվեստը․ ինչո՞ւ քեզ չեն հասկանում, նույնիսկ երբ ամեն ինչ նորմալ ես բացատրում։ 2 ժամ այն մասին, թե ինչու մարդիկ նույն բանը տարբեր կերպ են լսում» թեմայով։

    Հանդիպման ընթացքում նա բացատրեց, թե ինչու նույնիսկ հստակ և տրամաբանական միտքը կարող է տարբեր կերպ ընկալվել, ինչպես են անձնական փորձը, հույզերը և սպասումները ազդում հաղորդակցության վրա, և որոնք են փոխըմբռնմանը խանգարող հիմնական սխալները։ Մասնակիցները անդրադարձան նաև ավելի հստակ, գիտակցված և արդյունավետ հաղորդակցություն կառուցելու եղանակներին։

    Սուսաննա Քալանթարյանը ունի ռազմավարական խորհրդատվության, բիզնես-մեդիացիայի, կորպորատիվ ուսուցման և միջազգային ծրագրերի իրականացման 25 տարվա միջազգային փորձ։ Նա MEA տարածաշրջանում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջազգային կորպորացիաների և ԱՊՀ ու Ասիայի երկրների պետական կազմակերպությունների համար բիզնես-մեդիացիայի մի շարք ծրագրերի հեղինակ է։

    Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել է ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։