- 05 Մար
- 2024
Ակադեմիկոս Մարրի անվան հայագիտական երկրորդ մրցույթի արդյունքները
Եզրափակիչ են հասել հինգ ուսումնասիրություն Մախաչկալայից, Վլադիկավկազից, Սմոլենսկից, Սարանսկից և Մոսկվայից։
Մրցույթի կազմակերպիչներն են «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հայաստանյան ներկայացուցչությունը և Ռուս-հայկական համալսարանի Արևելագիտության ինստիտուտը։
Եզրափակիչ են հասել հինգ ուսումնասիրություն Մախաչկալայից, Վլադիկավկազից, Սմոլենսկից, Սարանսկից և Մոսկվայից։ Թեմային, ձևաչափին և տեխնիկական պարամետրերին համապատասխանող աշխատանքները փակ դիտարկման են ներկայացվել համաշխարհային հեղինակավոր գիտնականների կողմից։
Լավագույն աշխատանք է ճանաչվել Մախաչկալայից գիտնական Շախբան Խապիզովի «Վարաչան քաղաքը և Հոն թագավորությունը Արևելյան Կովկասում հայկական աղբյուրների լույսի ներքո» ուսումնասիրությունը։ Ձեռագիրը կհրատարակվի, իսկ հեղինակը կհրավիրվի Հայաստան և կպարգևատրվի ոսկե մեդալով։
«Խապիզովի հետազոտությունը դաղստանցի գիտնականի տպավորիչ աշխատանք է, որը հիմնված է ոչ միայն աղբյուրների, այլև երկրորդական տվյալների վրա։ Պատմության մի ամբողջ շերտ վերականգնելու համար հեղինակից մեծ ջանքեր պահանջվեցին։ Ներկայացված աշխատանքը ռուսալեզու հայագիտության լավագույն ավանդույթների շարունակության լավ օրինակ է»,- մեկնաբանեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը։
Երկրորդ տեղ՝ Վլադիկավկազից Անդրեյ Դոնչենկոյի «Մեր Օսիան. Էրեբունի. Հյուսիսային Օսիա-Ալանիայի հայ ազգային-մշակութային հասարակական կազմակերպության 30-ամյակ»։
Երրորդ տեղ՝ «Հայերեն տեքստը ռուս գրականության մեջ»՝ Սմոլենսկի պետական համալսարանի երիտասարդ հետազոտողների ժողովածու։
Հայագիտական երրորդ մրցույթի մեկնարկը կլինի շուտով։