- 14 Հոկ
- 2026
ՄՊՀ կազմակերպության կառավարման ամբիոնի վարիչի տեղակալ Արաքսյա Միրաքյանը վարպետության դաս է անցկացրել ՌՀՀ ուսանողների համար
Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձել է բարձր անորոշության և արագ փոփոխությունների պայմաններում առաջնորդության առանձնահատկություններին:
«Առաջնորդությունը քաոսի դարաշրջանում․ առասպելնե՞ր և իրականությո՞ւն» թեմայով վարպետության դասը տեղի է ունեցել ՌՀՀ-ում հոկտեմբերի 13-ին՝ «Մասնագիտության ներածություն» առարկայի շրջանակում։ Վարպետության դասը վարել է Արաքսյա Միրաքյանը՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի և Բարձրագույն բիզնեսի դպրոցի Կազմակերպության կառավարման ամբիոնի դոցենտ։
Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձել է բարձր անորոշության և արագ փոփոխությունների պայմաններում առաջնորդության առանձնահատկություններին, քննարկել առաջնորդության մասին տարածված պատկերացումները, առասպելների և իրականության հարաբերակցությունը, ինչպես նաև ժամանակակից դինամիկ միջավայրում արդյունավետ առաջնորդական վարքագծի հիմնական սկզբունքները։
Արաքսյա Միրաքյանը «Բիզնեսի զարգացման կառավարում» մագիստրոսական ծրագրի խորհրդի և Տնտեսագիտության ֆակուլտետի ուսումնամեթոդական հանձնաժողովի անդամ է։ Դասավանդման գործունեությունը սկսել է 2015 թվականին, իսկ 2024 թվականին արժանացել է «Տնտեսագետի ոսկի» մրցանակին՝ մանկավարժական վարպետության բարձրագույն աստիճանի համար։
Վարպետության դասը կազմակերպվել էր ՌՀՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։







