research
  • 10 Հոկ
  • 2024

«15 ԽՈԿՈՒՄ» աֆորիզմների ժողովածուի շնորհանդեսը

    Գրքում ներկայացված պարականոն աֆորիզմները հեղինակի կյանքի փորձի հանրագումարն են, որոնք արտացոլում են մարդկային հոգու գաղտնիքները։

    Հոկտեմբերի 10-ին Հայ-Ռուսական համալսարանում տեղի ունեցավ Լիլիթ Նազարյանի «15 ԽՈԿՈՒՄ» աֆորիզմների ժողովածուի շնորհանդեսը։

    Գրքում ներկայացված պարականոն աֆորիզմները հեղինակի կյանքի փորձի հանրագումարն են, որոնք արտացոլում են մարդկային հոգու գաղտնիքները։ Բարոյախոսական խոկումները կարևոր խորհրդածություններ են նորովի նայելու վաղածանոթ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։ 

    Լիլիթ Նազարյանը գրող է, հրապարակախոս, հինգ գրքի հեղինակ։