- 17 Ապր
- 2026
Միջազգային գործունեության գծով դեկանի տեղակալ Նատալիա Պոպլավսկայան դասախոսությամբ հանդես եկավ ՌՀՀ-ում
Նատալիա Պոպլավսկայան մանրամասն ներկայացրեց տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ փոխգործակցության առանձնահատկությունները:
Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌՈւԴՆ) բանասիրական ֆակուլտետի զանգվածային հաղորդակցությունների ամբիոնի դոցենտ, միջազգային գործունեության գծով դեկանի տեղակալ Նատալիա Պոպլավսկայայի բաց դասախոսությունը տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում ապրիլի 16-ին։ Նա հանդես եկավ «Միջմշակութային հաղորդակցությունը գլոբալ վերափոխումների պայմաններում» թեմայով դասախոսությամբ՝ լրագրության, հանրային կապերի (PR) և մեդիայի ուղղությունների ուսանողների համար։
Նատալիա Պոպլավսկայան մանրամասն ներկայացրեց տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ փոխգործակցության առանձնահատկությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, թե ինչպես է մշակութային կոդը ազդում մասնագիտական հաղորդակցության ձևավորման վրա։ Քննարկվեցին հարցազրույցի ընթացքում հարցերի ճիշտ ձևակերպման, ինչպես նաև հաղորդակցական ռիսկերի հետ կապված հարցեր, որոնք կարող են ազդել զրուցակցի հետ շփման արդյունավետության վրա։
Իր հերթին, Ռուս-Հայկական համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը նշեց, որ ՌՈւԴՆ-ի հետ համագործակցությունը կրում է համակարգային և բազմակողմանի բնույթ և զարգանում է տարբեր մակարդակներում՝ գիտակրթական նախաձեռնություններից մինչև համատեղ միջոցառումներ, որոնք ուղղված են միջմշակութային հաղորդակցության ամրապնդմանը։
Դասախոսության ավարտից հետո Նատալիա Պոպլավսկայան մասնակցեց Ռուս-Հայկական համալսարանի լրագրության ամբիոնի փակ փորձագիտական քննարկմանը, որը նվիրված էր ԱՊՀ երկրներում լրագրողական կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության զարգացման հարցերին։ Նշենք, որ տեղի ունեցավ նաև աշխատանքային հանդիպում համալսարանի միջազգային կապերի վարչության ներկայացուցիչների հետ։







