- 31 Հոկ
- 2022
ՀՌՀ-ն և «ՆՍԵ» ՍՊԸ կհամագործակցեն անլար հաղորդակցությունների ոլորտում
Կողմերը հույս են հայտնում, որ վերոնշյալ համագործակցությունը նոր թափ կհաղորդի տարբեր տեսակի ռադիոտեխնիկական և անլար կապի համակարգերի ու տեխնոլոգիաների մշակման և չափման գործում:
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և «ՆՍԵ» ՍՊԸ տնօրեն Գեորգի Ունանյանը հոկտեմբերի 26-ին ստորագրել են համագործակցության պայմանագիր, որի համաձայն վերոնշյալ ընկերությունը համալսարանին անհատույց տրամադրում է նորագույն չափիչ և լաբորատոր սարքավորումներ՝ ուսումնական գործընթացի կազմակերպման, գիտահետազոտական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև նոր ստարտապերի ստեղծման և զարգացման համար։
Կողմերը հույս են հայտնում, որ վերոնշյալ համագործակցությունը նոր թափ կհաղորդի տարբեր տեսակի ռադիոտեխնիկական և անլար կապի համակարգերի ու տեխնոլոգիաների մշակման և չափման գործում:
ՀՌՀ-ի Հեռահաղորդակցության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ահարոն Ահարոնյանը նշել է, որ Հայ-Ռուսական համալսարանի և «ՆՍԵ» ՍՊԸ-ի հետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ և տրամադրված սարքավորումները հանդիսանալու են հրաշալի հարթակ գիտական և գործնական աշխատանքների համար։
Հիշեցնենք, որ ՀՌՀ-ում գործում է «Անլար հաղորդակցություն և սենսորներ» մագիստրոսական ծրագիրը, որի շրջանակներում ուսանողները մասնագիտանում են անօդաչու թռչող սարքերի և այլ համալիրների սենսորների և կապի համակարգերի մշակման ուղղությամբ, իսկ պրակտիկան կազմակերպվում է ոլորտում գործող կազմակերպություններում, որտեղ ուսանողները մասնակցում են ԱԹՍ-երի և այլ ինտելեկտուալ համակարգերի նախագծման և մշակման աշխատանքներին։