- 10 Փետ
- 2026
Փոքր նորարարական ձեռնարկությունների աջակցության հիմնադրամի ներկայացուցիչները այցելեցին ՌՀՀ
ՌՀՀ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Տիեզերք-π» գիտակրթական ծրագրին հայ դպրոցականների մասնակցության հարցը։
Փետրվարի 10-ին աշխատանքային այցով Ռուս-Հայկական համալսարան ժամանեցին Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում փոքր նորարարական ձեռնարկությունների օգնության հիմնադրամի և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի գիտական պարկի ներկայացուցիչները։
ՌՀՀ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Տիեզերք-π» գիտակրթական ծրագրին և «Իննոշկոլնիկ» ծրագրին հայ դպրոցականների մասնակցության հարցը։
Կողմերը շեշտեցին գիտության, կրթության և նորարարության ոլորտներում գործընկերային հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման կարևորությունը։







