- 10 Ապր
- 2026
ՌՀՀ-ում քննարկեցին Հին Չինաստանի արվեստը
Ռուս-հայկական համալսարանում տեղի ունեցավ "Արվեստաբանական կլոր սեղանի" հերթական նիստը:
"Արվեստաբանական կլոր սեղանի" հերթական նիստը տեղի ունեցավ Ռուս-հայկական համալսարանում ապրիլի 10-ին:
Սեմինարի թեման էր «Հին Չինաստանի արվեստը»: Մասնակիցները քննարկեցին Շանգ - Լին (մ.թ.ա. XVII-XI դդ.), Չժոու (մ.թ.ա. XI—III դդ.), Ցին (մ.թ.ա. 221-207 թթ.) և Հան (մ.թ.ա. 207 — մ.թ. 220 թթ.) դարաշրջանների չինական հասարակության հոգևոր կյանքի առանձնահատկությունները: Անդրադարձան նաև բրոնզաձույլ արտադրությունը, կերպարվեստը, թազման մանրաքանդակը և այլն։
Նիստին մասնակցեցին ՌՀՀ Միջազգային հարաբերոըթյունների և հասարակական քաղաքական ինստիտուտի համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի ուսանողները: Հանդիպումը կայացավ ՌՀՀ ՄՀՀՔԻ, Կոնֆուցիուսի դասարանի և արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Գայանե Մարգարյանւ (ռուս և համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոն) նախաձեռնությամբ։







