research
  • 06 Հոկ
  • 2025

ՌՀՀ-ի ներկայացուցիչները ելույթներով հանդես եկան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում կայացած գիտաժողովում

    Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսական կազմը մասնակցեց «Աշխարհի լեզվական պատկերը մասնագիտական խոսույթում» միջազգային գիտաժողովին։ 

    Ռուս-Հայկական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսական կազմը սեպտեմբերի 26-ին մասնակցեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կողմից կազմակերպված «Աշխարհի լեզվական պատկերը մասնագիտական խոսույթում» միջազգային գիտաժողովին։ 

    Գիտաժողովի շրջանակներում թեմատիկ ելույթներով հանդես եկան ամբիոնի վարիչ, բ․գ․դ․ Գայանե Գևորգյանը իր «Դիտարկումներ ռազմական տերմինների ձևակազմական առանձնահատկությունների շուրջ» հոդվածով, ամբիոնի դոցենտեներ, բ․գ․թ․Նաիրա Իսկանդարյանը՝ «Բուհում հայերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման արդի մեթոդները» զեկուցմամբ, մ․գ․դ․ Ժենյա Ռոստոմյանը՝ «Հայերենի դասավանդման գործընթացում նորարարական մեթոդների կիրառումը և ներդաշնակացումը ավանդականի հետ․ դրանց արդյունավետությունը» և Կարինե Սահակյանը՝ «Հայերենի՝ որպես օտար լեզվի ուսուցումը՝ ըստ Դմիտրի Պետրովի մեթոդի» զեկուցումներով։ Նրանց գիտական զեկույցները վերաբերում էին հայոց լեզվի և լեզվի դասավանդման արդի խնդիրներին, ինչպես նաև դրանց փոխկապակցվածությանը ռազմագիտական և միջմշակութային դաշտերի հետ։ 

    Մասնակցությունն այս գիտաժողովին ևս մեկ կարևոր հնարավորություն էր՝ միջազգային ասպարեզում ներկայացնելու Ռուս-Հայկական համալսարանի գիտամանկավարժական ներուժը և ամրապնդելու կրթական և գիտական հաստատությունների միջև համագործակցությունը։