research
  • 17 Ապր
  • 2025

ՌՀՀ-ի թիմը գրավեց II հորիզոնականը ապահովագրական իրավունքի դատախաղ-մրցույթում

    Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված ապահովագրական իրավունքի դատախաղ-մրցույթի արդյունքների հիման վրա Ռուս-Հայկական համալսարանի թիմը հաղթեց «Լավագույն պահանջ-դիմում» և «Լավագույն բանախոս» անվանակարգերում:

    Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված ապահովագրական իրավունքի դատախաղ-մրցույթի արդյունքների հիման վրա Ռուս-Հայկական համալսարանի թիմը գրավեց II հորիզոնականը և հաղթեց «Լավագույն պահանջ-դիմում» և «Լավագույն բանախոս» անվանակարգերում: Դատախաղ-մրցույթը տեղի էր ունեցել ապրիլի 12-ից 13-ը:
     
    Ռուս-Հայկական համալսարանը ներկայացնում էին Իրավունքի ինստիտուտի «Իրավագիտություն» ուղղության III և IV կուրսի ուսանողներ Նարեկ Բալյանը, Ռոման Բեգլարյանը, Ռուբեն Նազարեթյանը և Հրայր Աղավելյանը: 
     
    Թիմի մարզիչն էր ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս Լիլիանա Սիսակյանը: