- 27 Սեպ
- 2024
ՀՌՀ-ում հարգեցին 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակը
Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներն ու դասախոսները՝ բուհի ռեկտորի գլխավորությամբ, ծաղիկներ խոնարհեցին Արցախյան Երկրորդ պատերազմում զոհված ՀՌՀ ուսանողների և շրջանավարտների հուշարձանին։
Սեպտեմբերի 27-ին Հայ-Ռուսական համալսարանի ուսանողները, դասախոսները և աշխատակիցները՝ բուհի ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի գլխավորությամբ, ծաղիկներ խոնարհեցին Արցախյան Երկրորդ պատերազմում զոհված ՀՌՀ ուսանողների և շրջանավարտների հուշարձանին։ Միջոցառմանը ներկա էին նաև հերոսների ծնողներն ու ընկերները։
Ներկաները այցելեցին նաև Լեոնիդ Ազգալդյանի անվան լսարան, որից հետո երթը շարունակեցին դեպի Եռաբլուր պանթեոն։
Հիշեցնենք, որ Արցախյան Երկրորդ պատերազմում զոհված Հայ-Ռուսական համալսարանի ուսանողների և շրջանավարտների հուշարձանը պատրաստել է քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը (էսքիզի հեղինակն է՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը):
Հավերժ հիշատակ և փառք մեր հերոսներին՝ Ալբերտ Հովհաննիսյան, Մխիթար Գալեյան, Վրեժ Ավետիսյան, Արման Աղվանյան, Էդուարդ Չիչյան, Էրիկ Ազատյան, Գագիկ Բրսոյան, Արեգ Բարսեղյան, Նորայր Մայիլյան, Տիգրան Շաշիկյան, Լևոն Խուրշուդյան, Բենիամին Նալբանդյան, Գրիգոր Լեմեշկո, Վահե Եղիկյան, Տիգրան Պողոսյան, Սուրեն Գաբրիելյան, Կարապետ Բուռնազյան, Հակոբ Եղիազարյան, Նորիկ Վարդանյան, Էրիկ Գեղամյան և Արգիշտի Առաքելյան։