- 13 Սեպ
- 2024
ՀՌՀ-ն և Եվրասիական տնտեսական միության դատարանը ամրապնդում են համագործակցությունը
Պայմանագրի համաձայն՝ կողմերը կանցկացնեն համատեղ կոնֆերանսներ, սեմինարներ, ֆորումներ, կլոր սեղաններ, կփոխանակեն գիտական տեղեկատվություն Եվրասիական տնտեսական միության իրավունքի ոլորտում և այլն:
Հայ-Ռուսական համալսարանը և Եվրասիական տնտեսական միության դատարանը սեպտեմբերի 13-ին կնքեցին համագործակցության համաձայնագիր։ Փաստաթուղթը ստորագրեցին ՀՌՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովը։
Պայմանագրի համաձայն՝ կողմերը կանցկացնեն համատեղ կոնֆերանսներ, սեմինարներ, ֆորումներ, կլոր սեղաններ, կփոխանակեն գիտական տեղեկատվություն Եվրասիական տնտեսական միության իրավունքի ոլորտում, ինչպես նաև կհրավիրեն դատավորների, պաշտոնյաների և դատարանի աշխատակիցների դասախոսություններ կարդալու և գործնական դասեր վարելու համար։
Բացի այդ, ՀՌՀ ուսանողները կկարողանան մասնակցել Դատարանի պրակտիկայի ծրագրերին: Կկազմակերպվեն համատեղ կրթական և մեթոդական միջոցառումներ՝ փորձի փոխանակման միջոցով մասնագետների պատրաստման և այլնի համար:
Նշենք, որ այսօր մեկնարկեց Քաղաքացիական իրավունքի միջազգային ֆորումը` նվիրված ՀՌՀ Իրավագիտության ինստիտուտի Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարական իրավունքի ամբիոնի 20-ամյակին։