- 18 Ապր
- 2026
Դպրոցականները այցելեցին ՌՀՀ
Երևանից և Եղվարդից ավելի քան 40 դպրոցական ճանաչողական այցով ապրիլի 16-ին այցելեցին Ռուս-հայկական համալսարան։
Երևանից և Եղվարդից ավելի քան 40 դպրոցական ճանաչողական այցով ապրիլի 16-ին այցելեցին Ռուս-հայկական համալսարան։ Հյուրերին դիմավորել և համալսարանով շրջայց են անցկացրել ՌՀՀ կազմակերպչական հարցերի խորհրդական Մարթա Մելիքսեթյանը՝ ՌՀՀ ընդունելության կազմակերպման և դիմորդների հետ աշխատանքի բաժնի աշխատակիցների հետ միասին։ Դպրոցականներին ներկայացվել են ուսումնական լսարանները, ժամանակակից լաբորատորիաները, հանգստի գոտիները և մարզական համալիրը։
Դպրոցականների մոտ առանձնահատուկ տպավորություն է թողել մարզական համալիրը։ «Լողավազանը պարզապես այլ մակարդակ է։ Շատ լավ է, որ համալսարանում ստեղծված են նման պայմաններ», — նշել է շրջայցի մասնակիցներից մեկը։
ՌՀՀ կազմակերպչական հարցերի խորհրդական Մարթա Մելիքսեթյանը ընդգծել է, որ նման հանդիպումները օգնում են դպրոցականներին ոչ միայն տեսնել համալսարանը ներսից, այլև զգալ դրա մթնոլորտը, պատկերացնել իրենց որպես ապագա ուսանողներ, գնահատել հնարավորությունները և կատարել առավել գիտակցված ընտրություն։







