research
  • 05 Մար
  • 2026

ՌՀՀ ուսանողը ելույթ ունեցավ «Միջազգային իրավունքը և համաշխարհային տրանսպորտային համակարգի զարգացումը» միջազգային կոնֆերանսում

    Կոնֆերանի ընթացքում Էդուարդ Չախմախչյանը հանդես է եկել զեկույցով՝ «ԵՄ տրանսպորտային համակարգի իրավական կարգավորման առանձնահատկությունները թվայնացման պայմաններում» թեմայով:

    IV կուրսի ուսանող Էդուարդ Չախմախչյանը ներկայացրել է ՌՀՀ-ի Իրավունքի ինստիտուտը «Միջազգային իրավունքը և համաշխարհային տրանսպորտային համակարգի զարգացումը» խորագրով II միջազգային գիտագործնական կոնֆերանսում, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի Մ.Մ. Սպերանսկու անվան իրավաբանական ֆակուլտետի միջազգային և ինտեգրացիոն իրավունքի ամբիոնի կողմից։

    Կոնֆերանի ընթացքում Էդուարդ Չախմախչյանը հանդես է եկել զեկույցով՝ «ԵՄ տրանսպորտային համակարգի իրավական կարգավորման առանձնահատկությունները թվայնացման պայմաններում» թեմայով, որը պատրաստվել էր համահեղինակությամբ՝ ՌՀՀ-ի Իրավունքի ինստիտուտի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Արշակ Հայրապետյանի հետ։

    Զեկույցը նվիրված էր Եվրոպական միության օրենսդրության վերլուծությանը, որը կարգավորում է տրանսպորտի ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրումը։ Քննարկվել են ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի, ավտոմատացված տրանսպորտի, տրանսպորտի էլեկտրոնային փաստաթղթերի և փոխադրումների թվային հարթակների ներդրման հարցերը։ Աշխատանքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անձնական տվյալների պաշտպանության, տրանսպորտային ենթակառուցվածքների կիբեռանվտանգության և ինքնավար տրանսպորտային միջոցների կիրառման պայմաններում իրավական պատասխանատվության բաշխման խնդիրներին։