research
  • 19 Դեկ
  • 2024

ՌՀՀ-ում քննարկեցին իրավական և գործառնական ռիսկերի կառավարման հարցերը

    Կլոր սեղանի մասնակիցները ներկայացրեցին արհեստական բանականության, բլոկչեյնի և խելացի պայմանագրերի իրավական խնդիրները, պատասխանատվության հարցերը և կարգավորիչ խնդիրները։

    Դեկտեմբերի 14-ին ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի և Resolve Academy-ի համագործակցությամբ անցկացվեց «Թվային սահման. Իրավական և գործառնական ռիսկերի կառավարում զարգացող տեխնոլոգիաներում» թեմայով կլոր սեղան-քննարկումը։
     
    Կլոր սեղանի մասնակիցները ներկայացրեցին արհեստական բանականության, բլոկչեյնի և խելացի պայմանագրերի իրավական խնդիրները, պատասխանատվության հարցերը և կարգավորիչ խնդիրները։ Տեխնոլոգիական լուծումների կիրառման ընթացքում առաջացող իրավական ռիսկերը, ինչպես նաև վեճերի լուծման և պայմանագրերի կատարման հետ կապված մարտահրավերները դարձան քննարկման առանցքային թեմաներ։ Բանախոսները ներկայացրին կիբեռանվտանգության ոլորտի օրենսդրության վերջին զարգացումները (օրինակ՝ GDPR և CCPA) և ռիսկերի կառավարման արդյունավետ մոտեցումները։
     
    Միջոցառումը նպաստեց ոլորտի մասնագետների և ուսանողների միջև մասնագիտական փորձի փոխանակմանը, նորարարական տեխնոլոգիաների իրավական կառավարման ոլորտում հիմնախնդիրների բացահայտմանը։