research
  • 29 Մայ
  • 2024

Հայաստանի և Ռուսաստանի մշակույթների երկխոսության գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՌՀ լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը պարգևատրվել է պատվոգրով

    ՀՌՀ լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը հանդես եկավ «Մշակույթների երկխոսություն» երիտասարդ լրագրողների XVIII միջազգային մեդիա ֆորումին:

    ՀՌՀ լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը մայիսի 22-25-ը հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում կայացած «Մշակույթների երկխոսություն» երիտասարդ լրագրողների XVIII միջազգային մեդիա ֆորումին: Ֆորումի ավարտին նրան շնորհվել է պատվոգիր՝ Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների երկխոսության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար։ 
     
    «Մշակույթների երկխոսություն» XVIII մեդիա ֆորումը համախմբել էր երիտասարդ բլոգերներին և լրագրողներին 29 երկրներից՝ Հայաստանից մինչև Արգենտինա։ 
     
    «Հազվադեպ է պատահում, որ նման խոշոր համաժողովների թեման ոչ միայն արտացոլի կազմակերպիչների ցանկությունը՝ համախմբելու ոլորտի առաջատար փորձագետներին, այլև հնարավորություն տա խոսելու արդյունքների մասին»,- նշեց Մարինա Ալեքյանը: 
     
    Ֆորումը ներառում էր վավերագրական ֆիլմերի ցուցադրություն, ցուցահանդես և փառատոնի մասնակիցների նախագծերի մրցույթ:
     
    Նշենք, որ միջոցառմանը ելույթ էին ունեցել նաև Ռուսաստանի Լրագրողների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովը և «Լրագրողների համագործակցության» մեդիա կոնգրեսի նախագահ Աշոտ Ջազոյանը։ 
     
     
     
    Թարգմանեց՝ Արուս Մելիքյանը
    ("Լրագրություն", III կուրս)