research
  • 17 Ապր
  • 2026

ՌՀՀ-ն և ՄԻՖԻ-ն սկիզբ դրեցին համագործակցության նոր ուղղության

    ՄԻՖԻ պատվիրակության կազմում էին պրոռեկտոր Դմիտրի Սավկինը և կրթության միջազգային զարգացման և արտահանման վարչության պետ Եկատերինա Ժուրավլյովան։

    Ռուսաստանի ազգային հետազոտական միջուկային համալսարանի «ՄԻՖԻ» պատվիրակության հետ աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում ապրիլի 16-ին։ Պատվիրակության կազմում էին պրոռեկտոր Դմիտրի Սավկինը և կրթության միջազգային զարգացման և արտահանման վարչության պետ Եկատերինա Ժուրավլյովան։

    Ռուս-Հայկական համալսարանի կողմից հանդիպմանը մասնակցեցին ուսումնական հարցերով պրոռեկտոր Մարինա Խաչատրյանը, գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը, ինչպես նաև համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Ահարոն Ահարոնյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ կրթական և գիտական ծրագրերի իրականացման հեռանկարները, ակադեմիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ նախաձեռնությունների զարգացումը՝ ներառյալ ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունությունը, համատեղ հետազոտությունների իրականացումը և միջհամալսարանական ծրագրերի մեկնարկը։