- 29 Փետ
- 2024
Հայ-Ռուսական համալսարանի հայկական բաժանմունքում նոր ուղղություն կբացվի - «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ»
Այս ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն բարձրորակ մասնագետներ սպորտային մարզիչների և մանկավարժների որակավորմամբ.
Հաշվի առնելով Հայաստանում սպորտի աճող դերն ու նշանակությունը, Հայ-Ռուսական համալսարանը պլանավորել է 2024-2025 ուս.տարում բացել “Ֆիզկուլտուրա դաստիարակություն և սպորտային մարզումներ” նոր ուղղություն՝ երկաստիճան բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերով։
Այս ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն բարձրորակ մասնագետներ` սպորտային մարզիչների և մանկավարժների որակավորմամբ.
«Անկեղծորեն հուսով ենք, որ մեր նոր ուսանողները կշարունակեն հարստացնել ՀՌՀ-ի պատրաստած մարզիկների կողմից այսօր հարթած հաղթական ուղին», – ընդգծեց ՀՌՀ ֆիզկուլտուրայի և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ Արմեն Գրիգորյանը։
Նշենք, որ վերոհիշյալ նպատակի իրագործման համար ստեղծված են բոլոր պայմանները. կան ՀՀ կառավարության համապատասխան թույլտվությունը և լիցենզիաները, կրթական բարձրորակ ծրագրեր, շենքային պայմաններ, անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, իսկ համալսարանի ժամանակակից մարզական համալիրը լիովին հագեցած է անհրաժեշտ մարզասարքերով:
Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՀՌՀ ընդունող հանձնաժողով`