- 03 Մար
- 2026
ՌՀՀ թիմը հաղթել է ԵԱՏՄ երկրների տնտեսական համագործակցության վերլուծության անվանակարգում
Եզրափակիչ փուլը համախմբել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի առաջատար բուհերի ուսանողների։
XII Եվրասիական ուսանողական օլիմպիադայի՝ վերլուծական տնտեսագիտության և կանխատեսման ուղղությամբ եզրափակչի արդյունքներով ՌՀՀ ուսանողները հաղթել են «ԵԱՏՄ երկրների միջև տնտեսական համագործակցության համակարգային վերլուծության համար» անվանակարգում։ Օլիմպիադան անցկացվել է մարտի 2-ին Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի ուսումնական կենտրոնում։
Եզրափակիչ փուլը համախմբել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի առաջատար բուհերի ուսանողների։ ՌՀՀ-ն ներկայացրել են «Տնտեսագիտություն» ուղղության III կուրսի ուսանողներ Տիգրան Հարությունովը, Տաթև Հարությունյանը, Մարիամ Հովհաննիսյանը և Մարիետա Բորջյանը։
ՌՀՀ թիմի մենթորն էր տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարիամ Ոսկանյանը։
Նշենք, որ օլիմպիադայի կազմակերպիչը Բելառուսի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետն էր։






