- 24 Մայ
- 2024
Եղիազարյանի անվան ծրագրավորման համահայկական մրցույթի հաղթողներին պարգևատրեցին
Հայ-Ռուսական համալսարանում տեղի ունեցավ Վլադիմիր Եղիազարյանի անվան Համահայկական ծրագրավորման բաց մրցույթի հաղթողների և մասնակիցների մրցանակաբաշխությունը։
Հայ-Ռուսական համալսարանում մայիսի 24-ին տեղի ունեցավ Վլադիմիր Եղիազարյանի անվան Համահայկական ծրագրավորման բաց մրցույթի հաղթողների և մասնակիցների մրցանակաբաշխությունը։
Մրցույթը համախմբեց ավելի քան 210 մասնակիցների (110 թիմ) տարբեր դպրոցներից, համալսարաններից և ՏՏ ընկերություններից: Մրցույթին մասնակցում էին ինչպես դպրոցականներ, այնպես էլ ուսանողներ, ինչպես նաև փորձառու ծրագրավորողներ։
I տեղը զբաղեցրեց «Տուջսրդնվրվֆրույն» թիմը, II տեղը` «Dzec. Return of the Fish» թիմը, III տեղը` «Battleship» թիմը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Եղիազարյանը ՀՌՀ Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի հիմնադիրն ու առաջին դեկանն էր:
Թարգմանեց՝ Արուս Մելիքյանը
("Լրագրություն", III կուրս)