- 20 Հոկ
- 2026
ՌՀՀ-ում պարգևատրել են ռուսաց լեզվի և գրականության օլիմպիադայի մրցանակակիրներին
Օլիմպիադայի կազմակերպիչն էր Արմավիրի պետական մանկավարժական համալսարանը՝ Ռուսաստանի լուսավորության նախարարության աջակցությամբ։
«Ռուսաց լեզուն մշակույթների երկխոսության համար» ռուսաց լեզվի և գրականության միջազգային օլիմպիադայի եզրափակիչը, որը նվիրված էր Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի ծննդյան 200-ամյակին, կայացավ Ռուս-Հայկական համալսարանում հոկտեմբերի 16-ին:
Մասնակիցներին և հյուրերին ողջունեցին ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը, ԱՊՄՀ ռեկտոր Եվգենի Նիժնիկը և ՌՀՀ Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի տնօրեն Նինա Տատկալոն: Միջոցառմանն ընթերցվեց նաև ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովի ողջույնի ուղերձը:
Եզրափակիչ փուլին մասնակցեց Հայաստանից 31 դպրոցական։ Հյուրերի և մասնակիցների համար հնչեց Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի «Երեկո» բանաստեղծությունը, որը պոետիկորեն ասմունքեց եզրափակչի մասնակից Անի Ղարիբյանը։ Օլիմպիադայի հաղթողներն ու մրցանակակիրները ստացան դիպլոմներ և արժեքավոր նվերներ, իսկ գլխավոր մրցանակը ուղեգիր էր դեպի Անապայի մոտակայքում գտնվող «Սմենա» համառուսաստանյան մանկական կենտրոն, որտեղ կանցկացվի Ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը:
Օլիմպիադայի կազմակերպիչն էր Արմավիրի պետական մանկավարժական համալսարանը՝ Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարության աջակցությամբ։







