research
  • 12 Մար
  • 2024

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է ՀՌՀ

    Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ ՀՌՀ-ի գիտական և գիտատեխնիկական ներուժին բնագիտական բլոկում։

    Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մարտի 12-ին այցելեց Հայ-Ռուսական համալսարան։ Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ ՀՌՀ-ի գիտական և գիտատեխնիկական ներուժին բնագիտական բլոկին։

    ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և պրոռեկտոր, պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը ներկայացրեցին համալսարանը, խոսեցին բուհի հետագա գործունեության ծրագրերի և ուղղությունների մասին։

    Դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծանոթացավ համալսարանի գիտական և լաբորատոր սարքավորումներին, հանդիպեց գիտնականների, ասպիրանտների, ուսանողների հետ: Դիվանագետին ներկայացրեցին նաև ՀՌՀ գիտական դպրոցների և հայկական և ռուսական առաջատար գիտական կենտրոնների փոխգործակցության ուղիները։
     
    Էքսկուրսիայի ավարտից հետո Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կիսվեց իր տպավորություններով.
    «Ինձ հետաքրքիր էր այցելել ՀՌՀ լաբորատորիաներ. չի կարելի մեծ հարգանք չզգալ այն մարդկանց նկատմամբ, ովքեր զբաղվում են գիտությամբ։ Իհարկե, կարևոր է, որ սերտ փոխգործակցություն լինի Ռուսաստանի գիտակրթական հաստատությունների հետ: Ամեն ինչ կանենք նման համագործակցությունը խթանելու համար»,- նշեց Սերգեյ Կոպիրկինը։
     
    Դեսպանը հանդիպեց նաև դասախոսների և ՀՌՀ լաբորատորիաների ղեկավարների հետ և քննարկեց գիտական ուղղությունների զարգացման հեռանկարները։
     
     

    Թարգմանեց՝ Արուս Մելիքյանը
    ("Լրագրություն", 3 կուրս)