- 22 Հոկ
- 2024
Պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը հանդես եկավ Եղիշե Չարենցին նվիրված դասախոսությամբ
Պրոֆեսոր Եղիազարյանը փաստեց, որ Չարենցի պես խոշոր և բազմակողմանի տաղանդը չէր կարող չզգալ ժամանակների հզոր շունչը և չտալ մեզ այնպիսի գործեր, որոնք առ այսօր գեղարվեստական բարձրարժեք կոթողներ են:
Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Թարգմանչաց տոնի շրջանակներում Հայ-ռուսական համալսարանի ուսանողների համար մեծանուն գրող Եղիշե Չարենցին նվիրված դասախոսությամբ հանդես եկավ պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը:
Նա անդրադարձավ գրողի կենսագրությանն ու ստեղծագործական կյանքին՝ ներկայացնելով վերջինիս ստեղծագործական բարդ ուղու պատմությունն ու փիլիսոփայական հայացքները: Պրոֆեսոր Եղիազարյանը փաստեց, որ Չարենցի պես խոշոր և բազմակողմանի տաղանդը չէր կարող չզգալ ժամանակների հզոր շունչը և չտալ մեզ այնպիսի գործեր, որոնք առ այսօր գեղարվեստական բարձրարժեք կոթողներ են:
Եզրափակելով իր խոսքը՝ պրոֆեսորն ասաց, որ մեր պարտքն է բարձր պահել Չարենցի անունն ու գործը: Մենք պետք է անընդհատ գնանք դեպի Չարենցը, քանի որ հայ ժողովուրդը, ունենալով Եղիշե Չարենց գրողին, շատ բան ունի: Չարենցն ինքն էլ գիտակցել է իր անձի մեծությունը՝ ասելով. «Ես գնում եմ այս աշխարհից որպես Չարենց ու կդառնամ նորեն որպես Չարենց»։
Դասախոսությանը ներկա էին նաև աշակերտներ Մասիս քաղաքից: