research
  • 28 Հու
  • 2024

Ռազմական ակադեմիայի 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությունը

    ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը և երիտասարդության հարցերով ռեկտորի խորհրդական Հռիփսիմե Մարգարյանը ներկա էին գտնվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։

    Հունիսի 28-ին Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը և երիտասարդության հարցերով ռեկտորի խորհրդական Հռիփսիմե Մարգարյանը ներկա էին գտնվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։

    Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի պատգամավորները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչները, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։ 
     
    Նշենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ակադեմիայի մի շարք սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու արժեքավոր նվերներով:  
     
    Միջոցառումը եզրափակվեց անձնակազմի հանդիսավոր երթով: Այնուհետև ներկաները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև: