- 03 Սեպ
- 2026
ՌՀՀ-ում քննարկվել է ռուսաց լեզվի և գրականության դերը փոփոխվող աշխարհում
Հանդիպման բանախոսներն էին գրող, թարգմանիչ Զարինա Կանուկովան, հրապարակախոս, բանաստեղծ Վասիլի Նացենտովը, ինչպես նաև գրող, լրագրող Մարինա Մոսկվինան։
«Ռուսաց լեզուն և գրականությունը փոփոխվող աշխարհում» թեմայով ինտերակտիվ զրույցը տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում սեպտեմբերի 3-ին։ Հանդիպման բանախոսներն էին գրող, թարգմանիչ Զարինա Կանուկովան, հրապարակախոս, բանաստեղծ Վասիլի Նացենտովը, ինչպես նաև գրող, լրագրող Մարինա Մոսկվինան։
Հանդիպման շրջանակում փորձագետները քննարկեցին բանասիրության, ինտելեկտուալ պատմության և սոցիալական մարդաբանության արդիական հարցերը։ Մասնակիցները անդրադարձան թվային տեխնոլոգիաների ազդեցությամբ լեզվի զարգացման դինամիկային, աշխարհում ռուսերենի դերի սոցիալեզվաբանական ասպեկտներին, ինչպես նաև գրականության և գեղարվեստական թարգմանության նշանակությանը միջմշակութային երկխոսության համար։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ՌՀՀ ռուսաց և համաշխարհային գրականության ու մշակույթի ամբիոնի կողմից։







