research
  • 27 Մայ
  • 2025

ՌՀՀ-ում քննարկվեցին ՏՏ ոլորտի իրավական կարգավորման արդիական խնդիրները

    Բանախոսն էր ՀԱՀ իրավագիտության մագիստրոսական ծրագրի ղեկավար, Picsart Inc. ընկերության իրավաբան, ավագ ղեկավար Ադելաիդա Բաղդասարյանը։

    Մայիսի 15-ին Ռուս-Հայկական համալսարանի և Resolve Academy-ի համագործակցության շնորհիվ տեղի ունեցավ «ՏՏ ոլորտի օրենսդրություն. արհեստական բանականության կանոնակարգեր և ուղեցույցներ» թեմայով սեմինար, որի բանախոսն էր ՀԱՀ իրավագիտության մագիստրոսական ծրագրի ղեկավար, Picsart Inc. ընկերության իրավաբան, ավագ ղեկավար Ադելաիդա Բաղդասարյանը։
     
    Սեմինարի շրջանակում քննարկվեցին ՏՏ ոլորտի իրավական կարգավորման արդիական խնդիրները, GDPR-ը, EU AI Act-ը, միջազգային փորձը, արհեստական բանականության հետ կապված իրավական և խնդրահարույց գործեր և այլ կարևոր թեմաներ։
     
    Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու՝ ՏՏ իրավունքի զարգացումների վերաբերյալ, հասկանալու, թե ինչու ԱԲ-ն սուբյեկտ չէ, և ինչպիսի կարգավորումներ են ներկայում գործում համաշխարհային մակարդակով։