research
  • 08 Նոյ
  • 2024

ՀՌՀ-ում տեցի ունեցավ «Մասնագիտական տեքստ․ բաղադրիչները, կառուցման սկզբունքները, լեզվաոճական առանձնահատկությունները» թեմայով սեմինարը

    Բանախոսը՝ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գայանե Գևորգյանը, ներկայացրեց մասնագիտական տեքստերի կառուցվածքային և լեզվաոճական առանձնահատկությունները և այլն:

    Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ հայոց լեզվի և գրականության ամբիոնի գիտամեթոդական սեմինարը՝ «Մասնագիտական տեքստ․ բաղադրիչները, կառուցման սկզբունքները, լեզվաոճական առանձնահատկությունները» թեմայով:

    Սեմինարն անցավ ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի մթնոլորտում:
     
    Բանախոսը՝ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գայանե Գևորգյանը, ներկայացրեց մասնագիտական տեքստերի կառուցվածքային և լեզվաոճական առանձնահատկությունները, դրանք վերլուծելու, լեզվական միահյուսումները քննելու և մեկնաբանելու, տեղեկույթը ընկալելու, նրա նկատմամբ քննական մոտեցում ցուցաբերելու մեթոդները, ինչպես նաև փաստարկված խոսք կառուցելու, տարբեր աղբյուրների հետ աշխատելու հնարավորությունները: