- 16 Ապր
- 2026
ՌՀՀ-ում քննարկեցին շների կռիվների խնդիրը՝ որպես կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ամենատարածված դրսևորումներից մեկը
Միջոցառումը համախմբեց ուսանողների, դասախոսների և փորձագետների, որոնք հետաքրքրված էին սոցիալական և իրավական սուր խնդիրներից մեկի քննարկմամբ։
Բաց քննարկում «Շնամարտը՝ որպես կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ամենատարածված դրսևորում» թեմայով, որը կազմակերպվել էր ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնին կից գործող «Քրեաիրավական գիտությունների գնահատողների ակումբի» կողմից, տեղի ունեցավ Ռուս-հայկական համալսարանում ապրիլի 15-ին:
Միջոցառումը համախմբեց ուսանողների, դասախոսների և փորձագետների, որոնք հետաքրքրված էին սոցիալական և իրավական սուր խնդիրներից մեկի քննարկմամբ։ Քննարկման կենտրոնում էին շնամարտերի իրավական կարգավորման, նման արարքների քրեաիրավական որակման, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացող դժվարությունների հարցերը։
Որպես հանդիպման բանախոսներ հանդես եկան կազմակերպչական հարցերով ՌՀՀ ռեկտորի խորհրդական Մարթա Մելիքսեթյանը, «ԴինգոԹիմ» կենդանապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը և կազմակերպության գործունեության համակարգող Գոհար Մանուշակյանը։ Քննարկմանը մասնակցում էր նաև ՌՀՀ ռեկտորի երիտասարդության հարցերով խորհրդական Հռիփսիմե Մարգարյանը։
Փորձագետները ներկայացրին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերման հետ կապված իրական իրավիճակը՝ ընդգծելով իրավական պաշտպանության մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը, ինչպես նաև հասարակության մեջ պատասխանատու վերաբերմունքի ձևավորման կարևորությունը։
Նշենք, որ մասնակիցները ակտիվորեն հարցեր էին ուղղում, կիսվում իրենց կարծիքներով և քննարկում թեմայի տարբեր ասպեկտներ՝ իրավականից մինչև էթիկական։







