research
  • 09 Հու
  • 2024

«Հուսով եմ և համոզված եմ, որ մեր նախաձեռնած նոր ուղղությունը ապագա ունի և հետագայում կունենանք սպորտային մեծ ինստիտուտ». Արմեն Գրիգորյան

    Հայ-Ռուսական համալսարանում կայացան «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բակալավրի կրթական ծրագրի ներբուհական քննությունները: 

    Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ Արմեն Գրիգորյանը «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բակալավրի կրթական ծրագրի ներբուհական քննությունների ավարտից հետո խոսեց իր տպավորությունների մասին:
     
     «Դիմորդները հիմնականում գերազանց հանձնեցին քննությունները: Երեք հոգի թենիս և բասկետբոլ մարզաձևերի ներկայացուցիչներ են, ովքեր ունեն թեթև տրավմաներ և չկարողացան հասնել գերազանցի, բայց կատարեցին անհրաժեշտ պահանջները: Թող ավելի շատ կենտրոնան, որ լիակազմ սկսենք ուսումնական տարին: Հուսով եմ և համոզված եմ, որ մեր նախաձեռնած նոր ուղղությունը ապագա ունի և հետագայում կունենանք սպորտային մեծ ինստիտուտ»։

    «Հայ-Ռուսական համալսարանը կրթվելու համար ունի հարմարվետ պայմաններ», - նշեց դիմորդ Ռազմիկ Գևորգյանը։

    Էվելինան, տասնմեկ տարի լինելով սպորտում, ցանկանում է շարունակել սպորտային կարիերան, իսկ Հայ-Ռուսական համալսարանի նոր բաժինը ստեղծեց այդ հնարավորությունը։

    Հիշեցնենք, որ Հայ-Ռուսական համալսարանում հուլիսի 4-ին և 8-ին կայացան «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բակալավրի կրթական ծրագրի ներբուհական քննությունները: 
     
    Դիմորդները հանձնեցին՝ 
    ✅ Ընդհանուր ֆիզիկական պատրաստվածություն (ՀՌՀ մարզադահլիճում)
    ✅ Մարդու կազմաբանություն և ֆիզիոլոգիա
     
    Մաղթենք հաջողություն բոլորին գալիք ուսումնական տարում:
     
     
     
    Արուս Մելիքյան
    ("Լրագրություն", 3 կուրս)