research
  • 20 Մայ
  • 2025

ՌՀՀ-ում քննարկեցին մարզական կրթության մարտահրավերները և զարգացման ուղիները

    Բուհական համակարգում սպորտը ոչ միայն նպաստում է ուսանողների ֆիզիկական զարգացմանը, այլ նաև ձևավորում է թիմային մտածողություն և ինքնադրսևորման հարթակ է հանդիսանում։

    Բուհական համակարգում սպորտը ոչ միայն նպաստում է ուսանողների ֆիզիկական զարգացմանը, այլ նաև ձևավորում է թիմային մտածողություն և ինքնադրսևորման հարթակ է հանդիսանում։ Մայիսի 15-ին Ռուս-հայկական համալսարանում տեղի ունեցավ սպորտային բաց քննարկում «Մարզական կրթության մարտահրավերները և զարգացման ուղիները Հայաստանի Հանրապետությունում և բուհական համակարգում» խորագրով, որի նպատակն էր բացահայտել ոլորտի խնդրահարույց հարցերը մասնագետների և ուսանողների միջև ակտիվ քննարկումների և առաջարկների միջոցով: Քննարկումը կազմակերպվել էր ՌՀՀ ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի կողմից և համալսարանի ուսանողական խորհուրդի սպորտի դեպարտամենտի աջկցությամբ:
     
    Քննարկումը շատ ակտիվ էր, նախագծի բոլոր անդամները ներգրավված էին քննարկման մեջ, հնչեցին տարբեր կարծիքներ, փաստարկներ և հակափաստարկներ: Իրականացվեց քուիզ-հարցում, որի ավարտին ուսանողներին հանձնվեցին սպորտային նվերներ: 

    «Այսպիսի քննարկումները միշտ անհրաժեշտ են, ես կարևորում եմ ուսանող-դասախոս փոխադարձ համագործակցությունը, որի արդյունքում պարզաբանվում են մի շարք խնդիրներ և տրվում են կարևորագույն հարցերի պատասխաններ, - շեշտեց ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ Արմեն Գրիգորյանը: - Նմանատիպ միջոցառումները ամրապնդում են սպորտային կապերը և մոտիվացիա են տալիս հետագա հաղթանակներում»: 

    Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, ՌՀՀ երիտասարդության հարցերով ռեկտորի խորհրդական Հռիփսիմե Մարգարյանը, ՌՀՀ Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի պրոֆեսորադասախոսական անձնակազնը պրոֆեսոր Սամսոն Հակոբյանի գլխավորությամբ: Ներկաները ողջունեցին քննարկման գաղափարը, խրախուսեցին, որպեսզի այսպիսի միջոցառումները լինեն շարունակական: