research
  • 27 Ապր
  • 2026

ՌՀՀ-ում կքննարկեն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը ԱՊՀ երկրներում

    Հոկտեմբերի 9–11-ը Ռուս-հայկական համալսարանում կանցկացվի «ԱՊՀ երկրներում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը» միջազգային գիտագործնական համաժողովը։ Նյութերի ներկայացման վերջնաժամկետ՝ հուլիսի 1։

    Հոկտեմբերի 9–11-ը Ռուս-հայկական համալսարանում կանցկացվի «ԱՊՀ երկրներում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը» միջազգային գիտագործնական համաժողովը։ Միջոցառումը կազմակերպվում է ՌՀՀ-ի ֆիզիկական դաստիրակության և առողջ ապրելակերպի ամբիոնի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հետ համատեղ
     
    Համաժողովը նպատակ ունի քննարկել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման արդի գիտական, կրթական և կիրառական մոտեցումները՝ կրթական համակարգերի, աշխատաշուկայի և հանրային առողջության վերափոխման պայմաններում, ինչպես նաև նպաստել ԱՊՀ երկրներում միջդիսցիպլինար և միջազգային համագործակցության ընդլայնմանը։
     
    Մասնակցության ձևաչափեր՝ առկա / հեռավար / միայն հրապարակում։
    Համաժողովի լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն, հայերեն։
    Նյութերի ներկայացման վերջնաժամկետ՝ մինչև 2026 թ. հուլիսի 1-ը։
     
    ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐ
     
    Գիտական ծրագիր՝
    ▸ Պլենար նիստեր
    ▸ Սեկցիոն նիստեր՝ ըստ գիտական ուղղությունների
    ▸ Պաստառային զեկույցների մրցույթ
    ▸ Պանելային քննարկումներ
     
    Մշակութային ծրագիր՝
    ▸ Շրջայց Երևանում
    ▸ Էքսկուրսիա դեպի Նորավանք
    ▸ Ծանոթություն հայկական ավանդույթներին և մշակույթին
     
    Նյութերի ձևավորման պահանջներին ծանոթացեք և այլ մանրամասներին տեղեկատվական նամակում >>