
- 20 Ապր
- 2024
Հայ-Ռուսական համալսարանում «Տոտալ թելադրությունը» գրել է ավելի քան 75 մասնակից
Ապրիլի 20-ին հանրապետության մի քանի կետերում՝ Երևանում, Գյումրիում, Կապանում և Կարմիրգյուղում, անցկացվել է «Տոտալ թելադրություն»:
«Տոտալ թելադրություն» կրթական արշավին այս տարի միացել են մասնակիցներ աշխարհի 41 երկրներից։ Հայաստանում ռուսաց լեզվի իմացությունը ստուգելու հնարավորություն է ընձեռնված եղել ապրիլի 20-ին մի քանի կետերում՝ Երևանում, Գյումրիում, Կապանում և Կարմիրգյուխում։
ՀՌՀ-ում «Տոտալ թելադրությունը» հավաքել էր ավելի քան 75 մասնակից։ Թելադրությունն ընթերցել է ՀՌՀ Հումանիտար գիտությունների ինստիտուտի ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի դոցենտ, ՀՌՀ վաստակավոր պրոֆեսոր Արշակ Սարգսյանը։
_1713773989_1714726470.jpeg)
Թելադրության թեման առնչվում էր օրագրերին. սա տեքստի հեղինակի՝ արձակագիր, էսսեիստ, խմբագիր և լրագրող Աննա Մատվեևայի սիրելի ժանրերից է։
Նշենք, որ «Տոտալ թելադրությունը» ամենամյա կրթական միջոցառում է։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում 2015 թվականից՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ։ Այս տարի միջոցառման կազմակերպիչը ՀՌՀ-ում համալսարանի Ռուսագիտության կենտրոնն էր։
Թարգմանեց՝ Թամարա Նազարյանը
(՞Լրագրություն", III կուրս)