Միջազգային կապերի դեպարտամենտ

Հայ-Ռուսական համալսարանի միջազգային գործունեությունը համալսարանի հիմնական առաջնահերթություններից է։

ՀՈՀ համագործակցում է աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարանների հետ, ինչի շնորհիվ զարգանում է միջազգային կրթական շուկան: Այս սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս իրականացնել ակադեմիական շարժունակության ծրագրեր: Եկող և գնացոող շարժունակության մասնակիցների թիվը աճում է ամեն տարի, և տարեկան ավելի քան 30 ուսանողներ մասնակցում են ակադեմիական շարժունակության ծրագրերին:

ՀՌՀ-ի գործընկերների թվում են Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, Բարձրագույն տնտեսական դպրոցը, Սանկտ Պետերբուրգի ազգային հետազոտական ինստիտուտի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի համալսարանը, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, Ռուսաստանի ազգային տնտեսության և պետական ծառայության ակադեմիան՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի ներքո, ինչպես նաև ավելի, քան 150 գործընկեր- համալսարաններ Ռուսաստանում և Եվրոպայում:

Ակադեմիական շարժունակության զարգացումը, միջազգային նախագծերի իրականացումը, մրցունակության բարձրացումը և համալսարանի միջազգային կարգավիճակի ամրապնդումը հանդիսանում են համալսարանի գլխավոր նպատակները: Համաշխարհային վարկանիշային համակարգերի արդյունքները ցույց են տալիս, որ համալսարանը ճիշտ ուղու վրա է:

Եթե ցանկանում եք դառնալ փոխանակման ծրագրի մասնակից և ակտիվորեն մասնակցել ՀՌՀ-ի միջազգային գործունեությանը, խնդրում ենք գրեք մեզ՝ [email protected]:

Ակադեմիական շարժունակության կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ>>
 

Միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր` Կապինոս Սերգեյ    
[email protected]
(+374 12) 26-97-01

Միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի օգնական` Խալաթյան Ալինա    
[email protected]
(+374 12) 26-97-01

Միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար` Բրուտյան Անուշ    
[email protected] 
(+374 12) 26-00-15 

Միջազգային կապերի դեպարտամենտի գլխավոր մասնագետ` Վահրադյան Լիլիթ    
[email protected] 
(+374 12) 26-00-15  

Միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ` Սարգսյան Իրինա    
[email protected] 
(+374 12) 26-00-15