Հայ-Ռուսական համալսարանը դիմում է ողջ ՀՌՀ համայնքին և բոլոր նրանց, որոնք կիսում են մեզ հետ Հայրենիքի և հայրենասիրության բարձր գաղափարները, խոնարհվում Արցախյան վերջին պատերազմի մարտադաշտում ընկած Հերոսների հիշատակի առջև:
ՀՌՀ-ն տասնութ զավակ կորցրեց՝ ուսանող և շրջանավարտ...
Մենք կարևոր որոշում կայացրինք՝ հավերժացնելու մեր Հերոսների հիշատակը՝ Հայ- Ռուսական համալսարանի Երախտագիտության պուրակում տեղադրելով զոհվածների հիշատակին նվիրված Հուշարձանը: ՀՌՀ-ն արդեն իսկ մեծ աշխատանք է տարել այս որոշումը կյանքի կոչելու ուղղությամբ:
Սակայն մեզ համար չափազանց կարևոր է, որ նախագծի իրականացմանը մասնակցի յուրաքանչյուր ՀՌՀ-ական, ով մեր թիմում է եղել և կա այսօր:
Համոզված ենք նաև, որ մեզ կմիանան շատ մարդիկ, որոնք դուրս են ՀՌՀ-ից, բայց կիսում են կորստյան ցավը, և որոնց համար սուրբ են Հայրենիքը, պատիվն ու հիշատակը նրանց, ովքեր չխնայեցին իրենց երիտասարդ կյանքը հանուն Հայաստանի ապագայի:
Հայտարարում ենք դրամահավաք Հուշարձանի տեղադրումն ավարտելու համար և խնդրում բոլորին՝ օգտվել այս վճարման եղանակից.