event

ArmDigiHealth 2026՝ Երևանում կկայանա Հայաստանի թվային առողջության ամենամյա համաժողովը

  • 23 Սեպտեմբեր , 2026
 Հայաստանի թվային առողջության ամենամյա համաժողովը` ArmDigiHealth 2026, տեղի կունենա սեպտեմբերի 29-ին` ժամը 14:00–18:00, ibis Yerevan Center հյուրանոցի «Արարատ» սրահում։
 
Միջոցառման շրջանակում կներկայացվի Ռուս-Հայկական համալսարանի և Դեգգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտի (DIT) «Թվային առողջություն» կրկնակի դիպլոմային մագիստրոսական ծրագիրը։ Նախատեսվում է անցկացնել նաև «Թվային առողջություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը։
 
ArmDigiHealth 2026-ը մեկ հարթակում կհամախմբի առողջապահության, ակադեմիական ոլորտի, պետական կառույցների, տեխնոլոգիական ընկերությունների և թվային առողջության ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում թվային առողջության զարգացման, նորարարությունների և համագործակցության հնարավորությունները։