event

ՌՀՀ-ում կկայանա «Հավերժական Չարենցը» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ

  • 21 Ապրիլ , 2026
Ապրիլի 23-ին` ժամը 14:35, Ռուս-հայկական համալսարանի Մշակույթի տանը կկայանա «Հավերժական Չարենցը» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ստեղծագործական ժառանգությանը։ 

Ցերեկույթի ընթացքում կհնչեն բանաստեղծի սիրված գործերից, ինչպես նաև երաժշտական կատարումներ՝ բուհի ուսանողների և հրավիրված արտիստների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա կլինեն Չարենցի տուն-թանգարանի տնօրենը և մեծ բանաստեղծի թոռնուհին։

Միջոցառման շրջանակում նախատեսվում է նաև այցելություն Հայ-Ռուսական համալսարանում գործող Չարենցի անվան հայ գրականության կաբինետ, որտեղ հյուրերը կծանոթանան բանաստեղծի՝ բուհի կողմից ձեռքբերված նոր հրատարակված հատընտիրին, ինչպես նաև Կոմունիկացիոն դիզայն ուղղության առաջին կուրսի ուսանողների պատրաստած թեմատիկ պաստառներին։ 

Կազմակերպիչ` ՌՀՀ Հայոց լեզվի և գրականության ամբիոն: