event

Ֆինանսական փորձագետ Գագիկ Գրիգորյանը կանցկացնի վարպետության դաս՝ «Փողն ու հույզերը․ անձնական ֆինանսների հոգեբանությունը» թեմայով

  • 09 Նոյեմբեր , 2026
Նոյեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, №419 լսարանում, տնտեսագետ, ֆինանսական փորձագետ, միլիարդավոր դոլարների գործարքների հեղինակ, լեռնային ուղեկցորդ և դահուկորդ Գագիկ Գրիգորյանը կանցկացնի ինտերակտիվ վարպետության դաս՝ «Փողն ու հույզերը․ անձնական ֆինանսների հոգեբանությունը» թեմայով։

Գագիկ Գրիգորյանը համոզված է, որ ֆինանսական կարևորագույն հմտությունը ոչ այնքան թվերի և աղյուսակների հետ աշխատելու, որքան սեփական մտածելակերպն ու վարքագիծը հասկանալու մեջ է։ Հանդիպման ընթացքում մասնակիցները կբացահայտեն իրենց «դրամական բնավորությունը», կմասնակցեն առաջին աշխատավարձի ստացումը նմանակող ինտերակտիվ խաղի և կպարզեն, թե ինչպես են հույզերն ազդում ֆինանսական որոշումների, սովորությունների և անձնական բյուջեի կառավարման վրա։

Հանդիպումը կազմակերպվում է ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։