event

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միխայիլ Գոլովնինը դասախոսություն կկարդա ՌՀՀ ուսանողների համար

  • 23 Ապրիլ , 2026
Ապրիլի 28-ին` ժամը 14:00-ին, Օրբելու անվան լսարանում (ՌՀՀ նոր մասնաշենք, VII հարկ) կկայանա Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ թղթակից-անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Գոլովնինի բաց դասախոսությունը ՌՀՀ ուսանողների համար՝ «Համաշխարհային տնտեսության ֆրագմենտացիայի զարգացման ժամանակակից միտումները» թեմայով։

Նշենք, որ նրա գիտական հետաքրքրությունների ոլորտներն են՝ բաց մակրոտնտեսություն, դրամավարկային քաղաքականություն, ֆինանսական գլոբալացում, տարածաշրջանային տնտեսական ինտեգրում։ Միխայիլ Գոլովնինը հեղինակ է ավելի քան 160 գիտական աշխատությունների, որոնք հիմնականում նվիրված են համաշխարհային արժութա-ֆինանսական համակարգին, Ռուսաստանի տնտեսության արտաքին շոկերին, Ռուսաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների դրամավարկային քաղաքականությանը ֆինանսական գլոբալացման պայմաններում, ինչպես նաև հետխորհրդային տարածքում արժութային և ֆինանսական ինտեգրմանը։

Միջոցառումը կազմակերպվում է ՌՀՀ Տնտեսագիտության ինստիտուտի Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոնի կողմից։