«Մայր Հայաստան» ստեղծագործական միավորումը հանդես կգա ՌՀՀ-ում
Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Ռուս-հայկական համալսարանի կապույտ դահլիճում «Մայր Հայաստան» ստեղծագործական միավորումը կներկայացնի ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» ստեղծագործությունը, որը հայ ժողովրդի հավաքական նկարագիրն ու բնութագիրն է, մեր հազարամյա պատմության պայքարն ու հաղթանակն է, մեր արժեհամակարգի, ինքնության և ազգային ոգու բանալին։
Ասմունքող՝ Հելեն Առաքելյան
Շվի՝ Հրանտ Բարսեղյան
Դուդուկ՝ Սերգեյ Դալալյան ( այժմ ծառայում է ՀՀ ԶՈՒ)
Երկրորդ դուդուկ՝ Անդրանիկ Գասպարյան
Նվագակցող՝ Արտյոմ Խաչատրյան
Դհոլ/ թմբուկ՝ Թելման Մնացականյան
Շվի՝ Հրանտ Բարսեղյան
Դուդուկ՝ Սերգեյ Դալալյան ( այժմ ծառայում է ՀՀ ԶՈՒ)
Երկրորդ դուդուկ՝ Անդրանիկ Գասպարյան
Նվագակցող՝ Արտյոմ Խաչատրյան
Դհոլ/ թմբուկ՝ Թելման Մնացականյան
«Մայր Հայաստան» ստեղծագործական միավորման նպատակն է իր շուրջ հավաքել հայ մշակույթի սիրահարներին, պահպանել հայ մշակույթը և տարածել այն։
Սիրով սպասում ենք բոլորին՝ միասին վայելելու հայ մշակույթի ոգին:



.jpg)




