event

«ՌԻԱ Նովոստի» վիզուալ նախագծերի ծառայության ավագ խմբագիր Եկատերինա Վոլկովան հանդես կգա ՌՀՀ-ում վարպետության դասով

  • 18 Ապրիլ , 2026
Ապրիլի 21-ին՝ ժամը 12:50-ին, Օրբելու անվան լսարանում (ՌՀՀ նոր մասնաշենք, VII հարկ) տեղի կունենա վարպետության դաս՝ «ՌԻԱ Նովոստի» վիզուալ նախագծերի ծառայության ավագ խմբագիր, ֆոտոլրագրության պատմության հետազոտող, Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի դասախոս Եկատերինա Վոլկովայի մասնակցությամբ։
 
Վարպետության դասի թեման է՝ «Լուսանկարը որպես ժամանակակից մուլտիմեդիա տեղեկատվական ռեսուրսի առանցքային բաղադրիչ։ Բիլդ-խմբագրության աշխատանքը»։
 
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է ՌՀՀ Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի լրագրության ամբիոնի կողմից՝ «SputnikPro» ուսումնական մոդուլի շրջանակում։